Բաժիններ՝

ԱՄՆ-ում դատարանը կալանքի տակ վերցրեց WikiLeaks-ի իրազեկիչ Չելսի Մենինգին

ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգի դատարանը կալանքի տակ է վերցրել WikiLeaks-ի իրազեկիչ Չելսի Մենինգին, որը դարձյալ հրաժարվել է պատասխանել այդ կազմակերպությանը եւ դրա հիմնադիր Ջուլիան Ասանժի վերաբերյալ գործով երդվյալ ատենակալների ժյուրիի հարցերին: Այդ մասին հայտնել է The Hill թերթը:

Մենինգը, որին նախքան սեռափոխումը, կոչում էին Բրեդլի, դատարան էր եկել՝ վիճարկելու ցուցմունքներ տալու տալու համար հարկադիր կարգով ներկայանալու պահանջով ծանուցագիրը: Մարտին Մենինգն արդեն հրաժարվել էր երդվյալ ատենակալների հարցերին պատասխանել Ալեքսանդրիայի (Վիրջինիայի նահանգ) դատարանում:

Այդ կապակցությամբ նա կալանքի տակ էր վերցվել երկու ամսով: Մենինգն ազատ էր արձակվել մայիսի 9-ին: Նրա փաստաբանների խոսքով, նա բանտում անցկացրել է 62 օր: Ավելի վաղ Մենինգը հայտարարելէ, որ երդվյալ ատենակալներին հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել էթիկական բնույթի նկատառումներով:

Նա ընդգծել է, որ մտադիր չէ համագործակցել այդ գործով զբաղվող քննիչների հետ: Գործին վերաբերող տեղեկատվությունը գաղտնիացված է, ԶԼՄ-ները հայտնել են, որ այն վերաբերում է WikiLeaks-ին ու Ասանժին: Մենինգը, որը ցամաքային զորքերի առաջին կարգի շարքայինի կոչում ուներ, կալանավորվել է 2010 թվականին այն բանի համար, որ WikiLeaks-ին է հանձնել ավելի քան 700 հազար ռազմական եւ դիվանագիտական փաստաթղթեր, ինչպես նաեւ տեսաֆայլեր, որոնք վերաբերում են Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողությանը:

Դա դարձել է գաղտնի տեղեկատվության՝ այն պահին ամենախոշոր արտահոսքն ԱՄՆ-ի պատմության մեջ: 2013 թվականի օգոստոսին Մենինգը դատապարտվել է 35 տարվա ազատազրկման: Բանտարկության մեջ նա սեռը փոխել է իգականի, իսկ անունը՝ Չելսի: 2017 թվականի հունվարին Չելսի Մենինգին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի որոշմամբ ներում է շնորհվել: 2017 թվականի մայիսին նա ազատ է արձակվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս