 
                        «Շառլ Ազնավուրի» փողոցում ավտոբուսն ամբողջությամբ այրվել է
 
                                    Մայիսի 16-ին, ժամը 21:07-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի Շառլ Ազնավուրի փողոցում այրվում է ավտոբուս:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում կայանած «ԿԱՎԶ» մակնիշի ավտոբուսում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:42-ին, մարվել` 22:22-ին:
Ավտոբուսն ամբողջությամբ այրվել է: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        