ԱՄՆ-ի ծովուժի հրթիռանավերը մտել են Պարսից ծոց
Իրանի հասցեին Միացյալ Նահանգների սպառնալիքների ֆոնին ամերիկյան երկու Էսկադրային ականակիրներ՝ հանդերձված Tomahawk թեւավոր հրթիռներով, անցնելով Հորմուզի նեղուցը, մտել են Պարսից ծոցի ջրատարածք: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Ռազմածովային ինստիտուտի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչներին:
Ամերիկացի զինվորականների տվյալներով՝ « McFaul եւ Gonzalez Էսկադրային ականակիրները Հորմուզի նեղուցով անցել են մայիսի 16-ի երեկոյան՝ որեւէ խոչընդոտի չհանդիպելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ուժերի կողմից»:
Առկա տվյալներով՝ մարտանավերից յուրաքանչյուրը կարող է կրել մինչւ 56 Tomahawk թեւավոր հրթիռներ՝ 1,6 հազար կմ հեռահարությամբ, ինչպես նաեւ հակահրթիռներ եւ հականավային հրթիռներ:
Նաեւ նշվում է, որ ներկայում Հորմուզի նեղուցի ջրատարածքում է գտնվում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային խմբավորումը՝ Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: