Քոչարյանի գործով ընթանում է դռնփակ դատական նիստ. Ռոբերտ Քոչարյանը գաղտնի տեղեկություններ է հայտնելու

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով արդեն չորրորդ օրն ընթացող դատական նիստում որոշվեց անցկացնել դռնփակ նիստ, որի ժամանակ պետք է հրապարակվեն գաղտնի տեղեկություններ:

Դռնփակ անցկացնելու առաջարկը Ռ. Քոչարյանինն էր, որից հետո պաշտպանները ձևակերպեցին միջնորդությունն ու ներկայացրեցին դատավորին: Հայտարարված կարճ ընդմիջման ժամանակ լրագրողներին դուրս հրավիրեցին և գումարվեց դռնփակ նիստը:

Պաշտպանական կողմն առաջարկեց, որպեսզի նիստին մասնակցեն նաև Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ովքեր եկել էին դատարան և ներկայացրել անձնական երաշխավորություն՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու առնչությամբ: Դատավորը, սակայն, թույլ չտվեց, որ նրանք մասնակցեն դռնփակ նիստին:

Սահակյանն ու Ղուկասյանը հեռացան դատարանից:  

Տեսանյութեր

Լրահոս