«Ինչքան ավելի բարձրաստիճան  դատախազ է խոսում, այնքան ավելի դուք կաշկանդված եք լինում». Քոչարյանի փաստաբանը՝ դատավորին

Այսօր դատարանում Ռոբերտ Քոչարյանի ելույթի ժամանակ նրան ընդhատեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ հորդորելով արտահայտություններում կոռեկտ լինել: Ռ. Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը՝ դիմելով դատավոր Դավիթ Գրիգորյանին, նշեց, որ դատավարության կարգը խախտվում է, քանի որ իրենց ելույթները պարբերաբար ընդհատվում են։

«Ստացվում է, որ, երբ իրենք մեզ ընդհատում են ու հանդես են գալիս հայտարարությամբ, ապա ընդունում ենք Ձեր սահմանած կանոնը, նշանակում է, որ մենք էլ իրենց հայտարարության ընթացքում կարող ենք ընդհատել իրենց։ Երբ Դատախազությունն է սկսում խոսել, ինչքան ավելի բարձրաստիճան  դատախազ է խոսում, այնքան ավելի դուք կաշկանդված եք լինում»,- նշեց Հայկ Ալումյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս