Բաժիններ՝

Շուրջ հարյուր սատկած շնաձկներ են հայտնվել Մեծ Բրիտանիայի ափերին

Շուրջ հարյուր սատկած շնաձկներ են հայտնվել Քարմարթենշիրի կոմսության Բարի-Պորտ վալիական քաղաքի ափին: Տեղի ունեցածի տեսանյութին ուշադրություն է դարձրել տեղական Media Wales հրատարակությունը:

Ականատեսը հոլովակ է հրապարակել Facebook-ի իր էջում եւ նշել, որ գիշատիչների մոտավորապես հարյուր լեշ է հաշվել: «Ինչ տխուր տեսարան է,- գրել է կինը:-Ինչ-որ մի պահի ես դադարեցի դրանք հաշվել, քանի որ յուրաքանչյուր նոր ալիք էլ ավելի շատ լեշ էր բերում»:

Ծովային ֆաունայի պահպանության ընկերության ներկայացուցիչը կարծում է, որ կադրերում պատկերված է եվրոպական կունյա շնաձուկը: Նրա խոսքով՝ այդ տեսակը առավել տարածվածն է Ուելսի առափնյա ջրերում: Ծովային գիշատիչների մեծամասնությունը լողաթեւեր չուներ: Ըստ հրատարակության տեղեկատվության, որսագողերը հաճախ են որսում շնաձկներին, կտրում են դրանց լողաթեւերը եւ բաց թողնում: Վիրավոր ձուկը, լողալու ուժ չունենալով, ընկղմվում է ջրի տակ եւ ծովի խորքերում կեր դառնում մյուս կենդանիների համար:

Ավելի ուշ լողաթեւերն օգտագործում են շնաձկով ապուրներ պատրաստելու մեջ կամ դրանք վաճառում են չինական շուկայում, որտեղ դրանցից բժշկական պատրաստուկներ են ստանում: Նման գործողությունների հետեւանքով տարեկան մոտավորապես հարյուր միլիոն շնաձուկ է սատկում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս