Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Մայիսի 16-ին, ժամը 12:11-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անտառավան 3-րդ թաղամասի թիվ 18գ շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում գտնվող վատառողջ քաղաքացին չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, ննջասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել Օ. Ս.-ին (ծնված 1944 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: