Բաժիններ՝

Շանհայում տասը մարդ է հայտնվել փլված շենքի ավերակներում

Շանհայում տասը մարդ է հայտնվել փլված շենքի ավերակներում, որը վերակառուցվում էր: Այդ մասին հայտնել է «Պենպայ» տեղական լրատվական պորտալը:

Միջադեպը տեղի է ունեցել օրվա առաջին կեսին Չանինի շրջանի Չժաոհուա փողոցում: Նշվում է որ անհայտ պատճառով մասամբ փլվել է այն ֆաբրիկայի շենքի տանիքը, որը նորոգվում է: Դրա հետեւանքով փլատակներում է հայտնվել տասը բանվոր, որոնցից երեքին արդեն հաջողվել է փրկել:

Մնացածների վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չի ստացվել: Վթարի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Փլուզման տեղամասի մակերեսը կազմում է մոտավորապես հազար քառակուսի մետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս