Եվրահանձնաժողովը չի կարողանա կանգնեցնել «Հյուսիսային հոսք – 2»-ի կառուցումը. Մերկել
Եվրահանձնաժողովը (ԵՀ) չի կարողանա դադարեցնել «Հյուսիսային հոսք – 2» խողովակաշարի շինարարությունը, չնայած Եվրամիության Գազի նոր դիրեկտիվի ընդունմանը: Այս մասին, ինչպես հայտնել է Handelsblatt թերթը, մայիսի 15-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Նախագիծը գործնականում լիովին հաստատված է:
Գազի նոր դիրեկտիվը Եվրահանձնաժողովին ավելի շատ հնարավորություններ է ընձեռում («Հյուսիսային հոսք – 2»-ի իրականացման – ծանոթ. խմբ.) բողոքարկման համար: Սակայն նաեւ դա (դիրեկտիվը – ծանոթ. խմբ.) չի խանգարի նախագծին»,- ընդգծել է Մերկելը:
«Հյուսիսային հոսք – 2»-ի կառուցման հարցում «հանգուցային հանգամանքը» կանցլերը համարել Է Ուկրաինան: Նրա կարծիքով՝ Կիեւը պետք է մնա գազի տարանցորդ, չնայած նոր գազատարի հայտնվելուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: