Թուրքիան ու Ռուսաստանը հերքում են S-400-ների մատակարարման հետաձգման լուրերը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը մեկնաբանել է միջազգային մամուլում շրջանառվող այն լուրերը, թե Ռուսաստանը կարող է հետաձգել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը Թուրքիային։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

«Մենք գիտենք, թե ամերիկացիները այդ հարցում ինչ են պնդում, բայց ռուս-թուրքական պայմանավորվածությունը ի կատար է ածվելու: Որևէ ընդհատումներ չկան այդ գործարքում »,-ասել է ռուս պաշտոնյան։

Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես հերքել են ռուսական ՀՕՊ համակարգերի մատակարարումը հետաձգելու մասին մամուլում շրջանառվող լուրերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Reuters» գործակալությունը տեղեկություն էր տարածել, որ Թուրքիան ԱՄՆ-ի պահանջով համաձայնել է հետաձգել S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031