«Օրենքով գողերին» կմեկուսացնեն ԱԱԾ մեկուսարանում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություններն իրենց պատժաժամկետը կանցկացնեն ԱԱԾ մեկուսարանում:
Իշխանությունը որոշել է «օրենքով գողերին» մեկուսացնել մյուս կալանավորներից, որպեսզի նրանք չկարողանան ազդեցություն ունենալ կալանավայրերի եւ կալանավորների վրա:
Սա նշանակում է հրաժարում կալանավայրերի կառավարման խորհրդային մոդելից, որը գործում է նաեւ Ռուսաստանում, եւ որի դեմ կարծես թե փորձում են պայքարել նաեւ Ռուսաստանի իշխանությունները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: