«Երբ դիտում եմ «Սիթիի» խաղը, ինձ անկիրթ եմ զգում». Բիելսա
«Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան խոսել է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլայի աշխատանքի մասին:
«Գվարդիոլայի թիմերի մասին խոսելիս՝ ես բերում եմ մի փաստարկ: Նրա թիմերի խաղի գեղեցկությունը պատճենել չի ստացվի:
Շատերն ասում էին, որ նրա մոտ ոչինչ չի ստացվի՝ առանց այն խաղացողների, ում հետ նա աշխատում էր «Բարսելոնայում»: Կարելի է պնդել, որ կատալոնական ակումբի խաղացողները եզակի են: Պեպ Գվարդիոլայի «Բավարիայի» խաղացողները շատ լավն էին, նույնը կարելի է ասել «Մանչեսթեր Սիթիի» խաղացողների մասին: Բայց Գվարդիոլան թիմերի համար ստեղծում է խաղային ոճ: Այդ ունակությունը շատ ավելի կարևոր է, քան այն խաղացողները, ովքեր իր տիրապետության տակ են:
Ես չեմ ասում, որ խաղացողները կարևոր չեն: Ես շեշտում եմ մարզչի՝ խաղը կառուցելու ունակությունը:
Երբ դիտում եմ «Մանչեսթեր Սիթիի» խաղը, ինձ անկիրթ եմ զգում: Էկրանի վրա մենք տեսնում ենք 10 խաղացողների, ովքեր կանգնած են իրենց տուգանային հրապարակում, իսկ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները փոխանցում են գնդակը և փորձում են հարձակվել: Ես տեսնում եմ, թե ինչպես է ամեն ինչ լավ ընթանում, փորձում եմ պատճենել և հասկանալ: Բայց հնարավոր չէ կրկնել Գվարդիոլայի հրամանները»,- ասել է Բիելսան:
Սիրարփի Աղաբաբյան