![](/banners/BeFunky-design.jpg)
«Ռոնալդուն «Յուվենթուսում» փոխարինել է մարզչին». «Նապոլիի» նախագահ
![](https://168.am/wp-content/uploads/2019/05/1-27.jpg)
«Նապոլիի» նախագահ Աուերլիո դե Լաուրենտիսն իր կարծիքն է հայտնել «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դերի մասին:
«Կրիշտիանու Ռոնալդուն ուժեղ է: Ռոնալդուն «Յուվենթուսում» փոխարինել է մարզչին: Ի՞նչ պետք է աներ Ալեգրին այս մրցաշրջանում:
Իրական շարժիչը Ռոնալդուն է: Նա հանդերձարանի առաջատարն է:
Ազգային հավաքականի հանդիպումներում ես տեսա, որ նա նստած էր պահեստայինների նստարանին և թիմին տալիս էր ավելի շատ հրահանգներ, քան մարզիչը:
Ես չէի կարող ստորագրել նրան: Ծնողներս սովորեցրել են ինձ ապրել միջոցներիս համապատասխան»,- ասել է դե Լաուրենտիսը:
Սիրարփի Աղաբաբյան