Բաժիններ՝

Ռումինիայում կկառուցեն առաջին «ուղղաձիգ գյուղը»

Առաջին անգամ «ուղղաձիգ գյուղի» նախագիծ է հայտնվել Ռումինիայի անշարժ գույքի շուկայում: Այդ մասին հայտնել է Digi 24 հեռուստաալիքը: Vox Vertical Village նախագծի համաձայն՝ 10-հարկանի շենքը կունենա 120 բնակարան, որոնցից յուրաքանչյուրում կլինի առնվազն 57 քառակուսի մետր պատշգամբ:

Werk Property Group ընկերությունը նախագիծն իրականացնում է երկրի արեւմուտքի Տիմիշորարա քաղաքում: Համալիրի հիմքը նախատեսված է գցել այս տարվա օգոստոսին, իսկ շինարարությունն ավարտել եկող տարվա վերջին: Դրա կառուցումը կնստի 14 միլիոն եվրո: Բնակարանների 20 տոկոսն արդեն վաճառված է: Ընդամենը կառուցվող մակերեսի ավելի քան մեկ երրորդն զբաղված կլինի կանաչ տնկարկներով եւ պատշգամբներով:

Նախատեսվածէ տնկել ավելի քան 700 ծառ, թուփ եւ զարդավորման բույսեր: Համալիրը կունենա ներքին բակ, կլինեն ջրավազան, ընդունելությունների սրահ, կինոթատրոն, ինչպես նաեւ ստորգետնյա եւ վերգետնյա կայանատեղիներ: Vox Vertical Village նախագիծը կոչված է նորացնելու կյանքի քաղաքային ոճը, նշում է ճարտարապետների եւ պեյզաժիստների խումբը: «Ուղղաձիգ գյուղը»,- նրանց կարծիքով՝ պարտեզով գյուղական տանը բնակվելու առավելությունները կմիավորի հարմարության եւ անվտանգության բարձր մակարդակի հետ:

Եվրոպայում «ուղղաձիգ պարտեզով» առաջին շենքը կառուցել է իտալացի ճարտարապետ Ստեֆանո Բոերին Միլանում: Այսօր բազմաբնակարանանոց շենքեր, որոնց կառուցվածքում ներառված են կանաչ տնկարկներ, կան արդեն Իսպանիայում, Անգլիայում, Ճապոնիայում, Չինաստանում եւ ԱՄՆ-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս