«Տոյոտա»-ն Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությանը ներդրումային պայմանագիր կնքելու դիմում է ներկայացրել
«Տոյոտա» ընկերությունը դիմել է Ռուսաստանի Արդյունաբերության և առևտրի նախարարություն՝ կնքելու հատուկ ներդրումային պայմանագիր: Այս մասին «TASS»-ին հայտնել են ընկերության լրատվական ծառայությունից:
«Տոյոտան» հայտ է ներկայացրել նախարարություն՝ պայմանագիրը կնքելու համար: Այլ մանրամասներ մեկնաբանել չենք կարող»,-ասել է լրատվական բաժնի ներկայացուցիչը:
Ավելի վաղ թերթերից մեկի աղբյուրները հայտնել էին, որ հատուկ ներդրումային պայմանագրի շրջանակում ավտոարտադրողը նախատեսում է Սանկտ Պետերբուրգում արդիականացնել արտադրությունը, որտեղ հավաքվում է երկու մոդել: