«Տուժողները չեն կարող մասնակցել այս դատավարությանը, և ես չեմ մասնակցելու այլևս». Վահե Գրիգորյան
«Դուք բոլորդ լսեցիք, որ դատարանը հայտարարեց, որ բացի ամբաստանյալ Քոչարյանի պաշտպաններից և դատախազներից, մյուսների, այդ թվում՝ նաև իմ ներկայությունը դատական նիստին չի նշանակում, որ նրանք մասնակից են դատավարությանը, ինչը ես չեմ կիսում բացարձակապես։ Համենայն դեպս, որոշումը կայացված է, և ես ինձ համար արձանագրեցի, որ ըստ նրա դիրքորոշման՝ տուժողները չեն կարող մասնակցել այս դատավարությանը, և ես չեմ մասնակցելու այլևս»,- Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է ավելի վաղ իր արտահայտած այն մտքին, թե շոկային բացահայտումներ են լինելու դատարանում, Վահե Գրիգորյանն ասաց, որ քանի դեռ չի որոշվել, թե դրանցից որը կարող է պետական, ռազմական գաղտնիք լինել ու քննվել դռնփակ նիստով, ինքն այս պահին ոչինչ չի կարող հրապարակել, սակայն իր շոկային բնութագրումն այս թեմայի վերաբերյալ շատ մեղմ է անգամ։
Մանրամասները՝ տեսանյութում։