Բաժիններ՝

Երևանի դատախազությունը ուսումնասիրել է 9 «ԿամԱԶ» մակնիշի և 24 աղբատար ավտոմեքենայի գնման գործընթացի փաստաթղթերը

Երևան քաղաքի կարիքների համար ձնամաքրման և սանմաքրման աշխատանքների նպատակով՝ Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրվել են 9 «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերման, ինչպես նաև 24 աղբատար մեքենայի գնման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Ուսումնասիրությունների արդյունքում՝ նշված գործընթացներում, ՀՀ քրեական օրենսդրությամբ չթույլատրված արարք կատարելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել»,- նշել է Կարապետյանը:

Երևանի քաղաքապետարանը 2019 թվականի հունվարի 21-ին մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունից  մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար ձեռք է բերել 9 նոր հատուկ տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս