Բաժիններ՝

Ավստրալիայում հրաբուխների ժայթքումների կանխատեսման նոր մեթոդ են մշակել

Տասմանիայի համալսարանի գիտնականնները համոզված են, որ իրենց հաջողվել է ստեղծել հրաբուխների ժայթքումների կանխատեսման միանգամայն նոր ճշգրիտ համակարգ: Ինչպես պատմել է SBS հեռուստաալիքը, նոր հայտնագործությունը հիմնվում է 2018 թվականին Հավայիի Կիլաուեա հրաբխի ժայթքման ընդգրկուն եւ մանրամասն վերլուծության վրա:

Հավայիի աղետն իսկական պատուհաս է դարձել կղզու բնակիչների համար, սակայն հրաբխի այդքան երկարատեւ ժայթքումը (այն շարունակվել է մեկ ամիս՝ 2018 թվականի մայիսի 4-ից մինչեւ հունիսի 5-ը) գիտնականներին հնարավորություն ընձեռեց հանգամանորեն ուսումնասիրելու հրաբուխների գործելակերպը եւ սովորելու կանխատեսել այն:

Գիտնականների միջազգային խումբն Ավստրալիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից, որը Կիլաուեայի հրաբխային գործունեության վերլուծությանը ձեռնամուխ էր եղել տակավին մինչեւ ժայթքումն սկսվելը, նշել է, որ հրաբխով անցնող տատանումների արագության փոփոխությունները կարող են օգտագործվել դրա ժայթքման ժամանակը որոշելու համար:

Դոկտոր Օլիվերը եւ նրա գործընկերները հուսով են, որ այս նոր մեթոդը թույլ կտա ամբողջ աշխարհում հրաբուխների ժայթքումները կանխատեսել մեծ ճշգրտությամբ, աղետից առնվազն երեք – հինգ օր առաջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս