ԵՄ նախարարները հավանաբար «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին հանդիպումից հետո հռչակագիր չեն ընդունի. ԶԼՄ-ներ
«Արևելյան գործընկերության» հոբելյանական գագաթաժողովից հետո Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները հավանաբար հռչակագիր չեն ընդունի Ադրբեջանի դիմադրության պատճառով։
Ինչպես հաղորդում է «Европейская правда»-ն, այդ մասին Twitter-ում գրել է «Ազատություն» ռադիոկայանի բրյուսելյան թղթակից Ռիկարդ Ջոզվյակը։
«Եվրամիության դեսպաններն այսօր առավոտյան արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ հանդիպելու են «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի հռչակագիրը քննարկելու համար։ Կարծես թե փաստաթղթի կարգավիճակը կստորադասվի մինչև, այսպես կոչված, նախագահի հայտարարության աստիճանի, քանի որ Ադրբեջանը դժգոհ է այդ տեքստից»,- գրել է Ջոզվյակը։
Հիշեցնենք, որ Եվրամիությունն ու 6 գործընկեր երկրները՝ Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը, Բելառուսն ու Մոլդովան, նշում են «Արևելյան գործընկերության» 10 տարին։ Այդ կապակցությամբ մայիսի 13-ին 14-ին Բրյուսելում տեղի կունենան մի շարք միջոցառումներ։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը