Բաժիններ՝

Շվեդիայի դատախազությունը կվերսկսի բռնաբարության գործով հետաքննությունն Ասանժի դեմ

Շվեդիայի դատախազությունը որոշում է ընդունել WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ 2010 թվականի բռնաբարության եւ սեռական ոտնձգությունների քրեական գործը վերսկսելու մասին: Մայիսի 13-ին Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է շրջանային գլխավոր դատախազի տեղակալ Եվա Մարի Պերսոնը, հեռարձակումն իրականացվել է SVT հեռուստաալիքի եթերում։

«Նոր հանգամանքները մեզ ստիպում են վերանայել նախորդ որոշումը,- հայտարարել է Պերսոնը:- Այդ կապակցությամբ, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայում Ասանժի ազատազրկման փաստի պատճառով տուժողի փաստաբանը խնդրել է վերսկսել բռնաբարության հետաքննությունը»: Պերսոնը նշել է, որ ԱՄՆ-ն, իր տվյալներով՝ պլանավորում է մինչեւ հունիսի 14-ը պահանջել ավստրալացի լրագրողի արտահանձնումը, բայց հրաժարվել է շահարկել Ասանժին Շվեդիայի իշխանություններին հանձնելու թեման:

Շվեդիայի դատախազությունը նաեւ դիտարկում է տեսակապով կամ Միացյալ Թագավորության տարածքում WikiLeaks-ի հիմնադրի հարցաքննություն կատարելու հնարավորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս