Բաժիններ՝

Ասանժին պաշտպանող կողմը կգանգատարկի նրա փաստաթղթերն ԱՄՆ-ին հանձնելու Էկվադորի որոշումը

Ջուլիան Ասանժին պաշտպանող կողմը կգանգատարկի Լոնդոնի դեսպանատանը պահվող նրա փաստաթղթերն ԱՄՆ-ին հանձնելու Էկվադորի իշխանությունների որոշումը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է WikiLeaks-ի հիմնանդրի Էկվադորցի փաստաբան Կառլոս Պովեդան:

Ավելի վաղ իսպանական Pais թերթը հայտնել էր, որ ամերիկյան կողմին կհանձնեն Ասանժի փաստաթղթերը, շարժական հեռախոսները, համակարգիչները, հուշաքարտերը եւ Ասանժի տեղեկատվության այլ կրիչներ: Սենյակում, որտեղ նա ապրել է, խուզարկությունը տեղի կունենա մայիսի 20-ին:

Պովեդայի խոսքով՝ համապատասխան վճիռը դատավորը կայացրել է մայիսի 1-ին Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում:

«Մենք կգանգատարկենք այդ որոշումը… Մենք այն կգանգատարկենք արդեն վաղն առավոտյան (երկուշաբթի օրն) ինչպես դատարանում, այնպես էլ դատախազությունում եւ կսպասենք այդ ատյանների վճիռներին»,- ասել է փաստաբանը:

Նա նշել է, որ Ասանժը մնում է Էկվադորի քաղաքացի եւ, քանի որ այդ երկրում նրա դեմ ոչ մի հետաքննություն չի վարվում, դրա հետ կապված իրեղեն ապացույցները չեն կարող հանձնվել երրորդ երկրի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս