Փրկարարները ձորից դուրս են բերել վարորդի դին

Մայիսի 13-ին, ժամը 08:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Զառիթափ-Գոմք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ Վայք-Գոմք ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Մ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով (մոտ 200 մ) հայտնվել դաշտամիջյան հատվածում. վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները ձորից դուրս են բերել դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տեսանյութեր

Լրահոս