Բաժիններ՝

Սպիտակում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով 3 անգամ հարվածել է համագյուղացուն

Մայիսի 10-ին, ժամը 01.35-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «մեջքի շրջանի կտրած-ծակած վերքերով» բուժօգնության է դիմել Լեռնավան գյուղի 21-ամյա մի բնակիչ։ Նույն օրը հիվանդանոցից տեղեկանք է ստացվել, որ երիտասարդի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք, թոքի վնասում, հեմոռագիկ 3-րդ աստիճանի շոկ և այլ վնասվածքներ: Հիվանդի վիճակը գնահատվել է ծանր, և նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ծառայողները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով, երիտասարդին դիտավորությամբ վնասվածքները պատճառելու կասկածանքով բերման են ենթարկել 32-ամյա Հովիկ Չ․-ին։ Նա բացատրություն է տվել, որ մայիսի 10-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Լեռնավան գյուղի կենտրոնական հատվածում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով 3 անգամ հարվածել է համագյուղացու թիկունքին։

Ձեռնարկվում են միջոցներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Սպիտակի քննչական բաժին: Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս