Փաշինյանի վերջին հայտարարություններն ԱՄՆ-ում դրական չեն ընդունվել

«Ես անձամբ հանդիպել եմ Փոլ Սթրոնսկու հետ, քննարկել եմ նաև իր կողմից բարձրացված այդ թեզերը։ Իրականում ՀՀ իշխանափոխությունից հետո ԱՄՆ-ը մի քանի մակարդակով՝ նախագահի, ԱՄՆ Պետքարտուղարության և այլ, շնորհավորական ուղերձներ է հղել, և լրացուցիչ մի քանի միլիոն դոլարի օգնություն է տրամադրել։ Օրեր առաջ Հայաստանում էր ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալի գլխավորած պատվիրակությունը, ստորագրվեց համաձայնագիր, որով USAID-ի միջոցներից լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրվեց Հայաստանին, այսինքն՝ այս համաձայնագիրը վաղուց էր բանակցվել, և ակնհայտ է, որ ԱՄՆ-ից լրացուցիչ օգնություն եկել է ու շարունակելու է գալ։ Կարծում եմ՝ Սթրոնսկու հայտարարությունները սրա հետ պետք է կապել, որ աջակցություն եղել է՝ թե՛ քաղաքական առումով հայտարությունների տեքստով, այդ թվում՝ նախագահ Թրամփից, թե՛ նաև ֆինանսական միջոցների տրամադրման տեքստով»,- մեզ հետ զրույցում ասել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկու քննադատությունը Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ԱՄՆ-ը չի աջակցել Հայաստանին թավշյա հեղափոխությունից հետո։

Ըստ նրա՝  Փաշինյանի վերջին 2 հայտարարություններն ԱՄՆ-ում միանշանակորեն դրական չեն ընդունվել, և դրանց հետո կապված՝ մեծ անհամաձայնություն կա. «ԱՄՆ-ը չի հասկանում, թե ի՞նչ ի նկատի ուներ Փաշինյանը՝ ԱՄՆ-ի կողմից փաստացի աջակցության առկայության պայմաններում»։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս