Բաժիններ՝

Եկամտային հարկի համահարթեցման դեմ պայքարողները դատարկ դրամապանակներ նետեցին կառավարության շենքի դիմաց

Հարկային օրենսգրքի փոփոխությամբ նախատեսված եկամտային հարկի համահարթեցման դեմ պայքարողները դրամապանակներով բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության շենքի դիմաց: Ակցիան նախաձեռնել էր «Ահազանգ» շարժումը, որի ընթացքում մասնակիցները դատարկ դրամապանակներ նետեցին գործադիրի շենքի ուղղությամբ:

«Դատարկ դրամապանակներով ցույց էինք տալիս, որ միջինից ցածր խավին համահարթեցումն ավելի կաղքատացնի։ Կարծում ենք՝ կառավարությունը կվերանայի համահարթեցման դրույթը կամ կթողնի պրոգրեսիվ հարկատեսակը կամ կառաջարկեն մի տարբերակ, որն արդյունավետ կլինի բոլոր խավերի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Անուշ Համբարձումյանը։

«Ահազանգ» շարժումն անդամներն ակցիան իրականացնելուց հետո կարդացին իրենց նամակն՝ ուղղված կառավարությանը, փոխանցեցին այն կառավարության ներկայացուցչին և հեռացան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս