Բաժիններ՝

ՀԱՀ-ի իշխող կուսակցությունը հաղթանակ է տանում խորհրդարանական ընտրություններում

«Աֆրիկյան ազգային կոնգրես» (ԱԱԿ) իշխող կուսակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում տրված քվեաթերթիկների 90 տոկոսի տվյալների ամփոփումից հետո հավաքում է ձայների 57,08 տոկոսը: Այդ մասին հայտնել է Անկախ ընտրական հանձնաժողովը (ԱԸՀ):

Խորհրդարանում բացարձակ մեծամասնությունը ԱԱԿ-ին թույլ կտա ՀԱՀ-ի նախագահի պաշտոնում հաստատել իր առաջնորդ Սիրիլ Ռամապոսուին: ԱԱԿ-ի մերձավոր մրցակիցը՝ լիբերալ «Դեմոկրատական միությունը», առայժմ հավաքում է ձայների 21,55 տոկոսը, իսկ Ջուլիուս Մալեմայի ձախ արմատական «Տնտեսական ազատության մարտիկները», ինչպես եւ կանխատեսում էին փորձագետները, երրորդ տեղում են 10,14 տոկոս ձայներով:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփման հետ միաժամանակ ընթանում է նաեւ քվեաթերթիկների հաշվումը ՀԱՀ-ի ինը նահանգների օրենսդիր ժողովների ընտրություններում:

Ըստ վերջին տվյալների, ընտրություններին մասնակցությունը կազմել է 68,5 տոկոս, ինչը էականորեն ցածր է նախորդ համազգային ընտրությունների համեմատությամբ, երբ քվեարկության համար ընտրատեղամասեր էր եկել գրանցված ընտրողների 73,5 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս