Ուկրաինան և Մեծ Բրիտանիան վարժանքներ են անցկացրել Սև ծովում
Ուկրաինական «Պրիլուկի» հրթիռանավը եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի HMS Echo H87 հետախուզական նավը PASSEX տեսակի համատեղ վարժանքներ են անցկացրել Սեւ ծովում: Այդ մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերի (ՈւԶՈւ ՌԾՈւ) մամուլի ծառայությունում:
«Ուկրաինական հրթիռային կատերը եւ բրիտանական նավը կատարել են տակտիկական մանեւրման առաջադրանքներ, հակաօդային պաշտպանության վարժանքներ, ինչպես նաեւ վարժանքներ են անցկացրել ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխան »,-ասված է Facebook-ի հաղորդագրության մեջ: Բացի այդ, ինչպես նշել են մամուլի ծառայությունում, վարժանքներում ներգրավվել է ծովային ավիացիոն բրիգադի մի ուղղաթիռ:
«Մասնավորապես, Մ-14 ծովային բազմաֆունկցիոնալ ուղղաթիռը վերջրյա իրադրության ուսումնասիրման առաջադրանքներ է կատարել վարժանքների շրջանում»,-ընդգծել են գերատեսչությունում: Բրիտանական HMS Echo H87 հետախուզական նավը 2019 թվականի մայիսի 6-ին ժամանել էր Օդեսա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: