Բաժիններ՝

Ադրբեջանն ՈՒԵՖԱ-ին հավաստիացրել է, որ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան ՈՒԵՖԱ-ին հավաստիացրել է, որ Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա. Բաքվում մայիսի 29-ին տեղի կունենա Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը:

Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, որը հրապարակել է ՈՒԵՖԱ-ին ուղարկված հարցման պատասխանը:

«ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող հանդիպումներին մասնակցելու համար ֆուտբոլիստների համար այլ երկրների վիզա ստանալու նպատակով ֆուտբոլային ասոցիացիաների, ակումբների և դեսպանատների հետ նամակագրությունը կազմակերպության համար ստանդարտ գործընթաց  է: Այս հարցով ՈՒԵՖԱ-ն և «Արսենալ»-ը հաստատում են խնդրել, իսկ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան հաստատել է, որ այդ ֆուտբոլիստը երկիր այցելելու  խնդիր չի ունենա, ինչպես նաև կձեռնարկվեն անվտանգության համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները»,- ասված է ՈՒԵՖԱ-ի պատասխանի մեջ, որը տրամադրվել է գործակալությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս