Բաժիններ՝

Թաիլանդի թագավորը նոր տիտղոս է շնորհել իր արքայադուստր քրոջը

Բոլորովին վերջերս Թաիլանդի գահ բարձրացած Մախա Վաչիրալոնգկոռն (Ռամա 10-րդ) թագավորը հատուկ հրամանագրով կարգադրել է նոր տիտղոս շնորհել իր քրոջը՝ արքայադուստր Ուբոլ Ռատանեին: Նա արժանացել է «թագավորի ավագ քույր» կոչմանը: Այդ մասին հայտնել է Bangkok Post թերթը:

Թագավորական պալատի հայտարարության մեջ ասված է, որ նման քայլով միապետը ցանկանում է շնորհակալություն հայտնել արքայադստերը, որի հետ նրանք միասին են վերապրել ինչպես դժվարին, այնպես էլ երջանիկ ժամանակները, եւ նշել նրա վաստակն այն «բազմաթիվ աշխատանքներում», որոնք իրականացվել են կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության բարեփոխումների եւ հասարակական կարեւորություն ունեցող այլ նախագծերի շրջանակներում:

Նաեւ նրան հանձնվել է «Ռատտանապոռն» ամենաբարձր կարգի մեդալը: Արքայադուստրն ինքը, իր հերթին, դիմել է Instagram-ի իր բաժանորդներին եւ պարզաբանել, որ նոր տիտղոսն իրեն ոչ մի արտոնություն չի տալիս եւ չի խոսում իրեն որեւիցե պետական պաշտոնում նշանակելու մասին: Նա ընդգծել է, որ եթե դա այդպես լիներ, ապա իր համար խնդիրներ կառաջանային:

Եվ նման հայտարարությունների համար Ռատանան պատճառ ուներ. չէ որ փետրվարին Թաիլանդի Ազգի պաշտպանության կուսակցությունը՝ «Թայերի համար» քաղաքական միավորման ճյուղավորումը, երկրի վարչապետի պաշտոնի համար առաջադրել էր նրա թեկնածությունը: Նույն օրվա երեկոյան թագավորը անտեղի է համարել նման ազգակցությունը իշխանության մեջ եւ գործնականում արգելել է քրոջ նշանակումը: Մինչեւ մարտի 7-ը լուծարվել է նաեւ բուն քաղաքական միավորումը, որն առաջադրել էր թեկնածությունը, հաղորդել է Life-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս