«Բարսելոնան» պատրաստ է ամռանը բաժանվել 10 ֆուտբոլիստից
Կազմը վերակառուցելու նպատակով «Բարսելոնան» պատրաստ է ամռանը բաժանվել 10 ֆուտբոլիստից: Ինչպես հաղորդում է AS-ը, այս ցուցակում են Սամուել Ումտիտին, Իվան Ռակիտիչը և Ֆիլիպե Կոուտինիոն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը հիասթափված է Կոուտինիոյի խաղից: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 52 հանդիպման, դարձել 11 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023թ. ամառ:
Նշվում է նաև, որ Քևին-Փրինս Բոատենգը և Ջեյսոն Մուրիլյոն, որոնք հանդես են գալիս «Բարսելոնայի» կազմում վարձակալական հիմունքներով, կվերադառնան «Սասուոլո» և «Վալենսիա»՝ համապատասխանաբար:
Ջասպեր Սիլեսենը, Թոմաս Վերմալենը, Ռաֆինյա Ալկանտարան, Մալկոմը և Դենիս Սուարեսը նույնպես կվաճառվեն, քանի որ կանոնավոր խաղային պրակտիկա չունեն ակումբում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը