Բաժիններ՝

Փոմպեոն վճռական պատասխանով է սպառնացել Իրանին ԱՄՆ-ի դեմ ոտնձգությունների համար

ԱՄՆ-ի շահերի դեմ ուղղված Իրանի բոլոր քայլերը պատասխան գործողությունների կբախվեն Վաշինգտոնի կողմից: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Փոմպեոն:

«Թեհրանի ռեժիմը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ի շահերի կամ քաղաքացիների դեմ նրա կամ ցանկացած ազգության նրա կողմնակիցների բոլոր գործողություններն արագ ու վճռական պատասխանի կբախվեն Միացյալ Նահանգների կողմից»,- ասված է դիվանագետի հայտարարության մեջ:

Փոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ն եւ իր գործընկերներն ու դաշնակիցները պատերազմ չեն ցանկանում Իրանի դեմ, «բայց 40 տարվա ընթացքում ամերիկացի զինվորների սպանությունները, ամերիկյան օբյեկտների վրա հարձակումները, ամերիկացիների պատանդառումն ուղղակի հիշեցումն են այն բանի, որ մենք պետք է պաշտպանենք մեզ»:

Պետքարտուղարը հիշեցրել է, որ նախօրյակին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ու բանակցություններ վարել Իրանի ղեկավարության հետ:

«Մենք կոչ ենք անում ռեժիմին՝ հրաժարվել միջուկային հավակնություններից, փոխել իր ապակառուցողական գործելակերպը, հարգել իր քաղաքացիների իրավունքները եւ ազնվորեն վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջը»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս