Բաժիններ՝

Չինաստանը միջոցներ կձեռնարկի ի պատասխան ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի բարձրացման

Պեկինը խորն ափսոսանք է հայտնել Վաշինգտոնի կողմից մայիսի 10-ից չինական արտադրանքի ներմուծման մաքսատուրքերը մինչեւ 25 տոկոս բարձրացնելու կապակցությամբ եւ հարկարդված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել: Այդ մասին ասված է ՉԺՀ-ն առեւտրի նախարարության՝ մայիսի 10-ին հրապարակված հայտարարության մեջ:

«Միացյալ Նահանգները 10 տոկոսից մինչեւ 25 տոկոս բարձրացրել է մոտավորապես 200 մլրդ դոլար գումարի չինական արտադրանքի ներմուծման մաքսատուրքերը: Չինաստանը խորապես ափսոսում է դրա համար եւ հարկադրված կլինի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել»,- նշվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Հրապարակման մեջ հիշեցվում է, որ ներկայում Վաշինգտոնում ընթանում է ՉԺՀ-ի եւ Միացյալ Նահանգների միջեւ առեւտրի շուրջ բանակցությունների 11-րդ փուլը: «Մենք հուսով ենք, որ ԱՄՆ-ը եւ Չինաստանը միասին կաշխատեն գոյություն ունեցող խնդիրների լուծման համար՝ համագործակցության եւ փոխադարձ կոնսուլտացիաների հիման վրա»,- ընդգծվում է փաստաթղթում:

Մայիսի 9-ին ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն ժամանել է Վաշինգտոն, որտեղ բանակցություններ է վարել ամերիկացի գործընկերների՝ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի եւ առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հետ: Հանդիպումը կշարունակվի ուրբաթ օրը:

Մայիսի 5-ին Թրամփը հայտարարել է, որ մայիսի 10-ից սակագները կբարձրացվեն, քանի որ Չինաստանի հետ առեւտրատնտեսական բանակցությունները «շատ դանդաղ են առաջ ընթանում»: Մայիսի 7-ին առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հայտարարել է, որ Պեկինը հրաժարվում է ավելի վաղ առեւտրական հարցերի շուրջ կոնսուլտացիաներում ձեռքբերված պայմանավորվածություններից, եւ հավաստել է մայիսի 10-ից մաքսատուրքերի ավելացման հնարավորոթյունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս