Ո՞վ է «ռուլիտ» անում սոցապնախարարությունում. Հայտնի եղբայրների հայրը «բարի հիշողություն» չի թողել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ սոցապնախարարությունում կադրային քաղաքականությունն իր ձեռքն է վերցրել Զարեհ Սարգսյանը՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ Փաշինյանի խորհրդական Նաիրի Սարգսյանի հայրը։

Զարեհ Սարգսյանը դեռեւս Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ երկար տարիներ աշխատել է այդ համակարգում, 1996-ին զբաղեցրել է սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետի պաշտոնը, բայց իրենից հետո բարի հիշողություններ չի թողել։

Հիմա նա յուրայիններին է տեղավորում առանցքային պաշտոններում։ Սոցիալական ապահովության ծառայության նորանշանակ պետ, 32-ամյա Սուրեն Ղամբարյանը, որը հայտարարագրել է 7,5 միլիոն դրամ, 43 հազար ԱՄՆ դոլար եւ 20 հազար եվրո, Զարեհի որդիների ընկերն է, մինչ պետ նշանակվելն աշխատել է Պետական վերահսկողական ծառայությունում՝ այն ժամանակ, երբ Հայկ Սարգսյանը զբաղեցնում էր ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս