Լոբով և բազուկով պարզ աղցան
Բաղադրիչներ
1. Եփած լոբի – 350 գ
2. Եփած բազուկ – 350 գ
3. Սխտոր – 3 ատամիկ
4. Սոխ – 100 գ
5. Բուսական յուղ – 3 ճ/գ
6. Սև աղացած պղպեղ
7. Աղ
Պատրաստման եղանակը
1. Մանր կտրատված սոխը բուսայուղով տապակել:
2. Այնուհետև ավելացնել լոբին և անընդհատ խառնելով՝ տապակել մոտ 5 րոպե:
3. Բազուկը խոշոր քերիչով անցկացնել և ավելացնել լոբուն:
4. Ավելացնել մանրացրած սխտորը:
5. Խառնել, ըստ ցանկության՝ համեմել աղով և պղպեղով: Մոտ 5 րոպե շոգեխաշել:
6. Մատուցել կարելի է և տաք, և սառը վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը