Ճապոնիայում ներկայացվել է ամենաարագընթաց գնացքը
Ճապոնիան ներկայացրել է նոր Alfa-X արագընթաց գնացքը: «ՌՒԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ գնացքը կարող է ապահովել մինչև 360 կմ/ժ արագություն:
Տեղի լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այն կլինի ամենաարագընթաց գնացքը Ճապոնիայում: Մինչ այդ Ճապոնիայում ներկայացվել են գնացքներ, որոնք արագություն են զարգացրել մինչև 320 կմ/ժ արագություն:
«JR East» երկաթուղային ընկերությունը պլանավորում է թեստ-գործարկում իրականացնել մայիսի 10 օրում Սենդայ և Սին-Աոմորի կայարանների միջակայքում: Գնացքն աշխատելու է շաբաթական երկու անգամ: