Գերմանիան հատուկ ուղեգիծ է բացել էլեկտրաբեռնատարների համար
Մայնի Ֆրանկֆուրտի մերձակա ավտոմայրուղու մի հատվածը սարքավորվել է էլեկտրական քարշուժով բեռնատարների համար: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:
Siemens ընկերությունն էեկտրական մալուխներ է անցկացրել մայրուղու՝ 10 կիլոմետր երկարությամբ հատվածում: Բեռնատար ավտոմոբիլները կարող են էներգիա ստանալ բարձրացող հոսանքընդունիչների միջոցով, որոնք օգտագործվում են էլեկտրագնացքներում եւ տրամվայներում: Էլեկտրական տրանսպորտի համար մայրուղին թույլ է տալիս զարգացնել ժամում մինչեւ 90 կիլոմետր արագություն: Դրանով երթեւեկությունն անվճար է:
Գերմանիայի կառավարությունը 70 միլիոն եվրո է ծախսել էլեկտրական քարշուժով բեռնատարների մշակման համար, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: