Քեթի Փիրի․ «Էրդողանը չի ընդունում պարտությունը և շարունակում է դեմ դուրս գալ ժողովրդի կամքին»

Եվրախորհրդարանի՝ (ԵԽ) Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին քննադատել է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկման որոշումը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

ԵԽ հոլանդացի պատգամավորը Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) վերոնշյալ որոշման վերաբերյալ Twitter-ում հետևյալ գրառումն է կատարել․

«Էրդողանը չի ընդունում պարտությունը և շարունակում է դեմ դուրս գալ ժողովրդի կամքին։ «Արդարություն և զարգացում կուսակցությունը» Ստամբուլում նոր ընտրություններ անցկացնելու համար ճնշում գործադրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա։ ԿԸՀ-ի որոշումը ոչնչացնում է այն վստահությունը, թե Թուրքիայում կարող է ընտրությունների միջոցով իշխանափոխություն տեղի ունենալ»։

Իսկ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը հայտարարել է, որ մարտի 31-ին կայացած Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքների չեղարկումը լրջորեն կարող է խաթարել ընտրողների վստահությունը։ Յագլանդի խոսնակ Դանիել Հոլթգենի կողմից տարածված հայտարարության մեջ ասված է․ «Ազատ և արդար ընտրությունների համար անհրաժեշտ պայմանները պետք է ապահովել ընտրություններից առաջ, այլ ոչ թե ընտրություններից հետո»։

Տեսանյութեր

Լրահոս