Բաժիններ՝

Ավազակային հարձակում Երևանում. անհայտ անձը փորձել է «ՍԱՍ» սուպերմարկետից գումար հափշտակել

ՀՀ ոստիկանությունը մայիսի 7-ին՝ ժամը 05:20-ի սահմաններում հաղորդում է ստացել, որ մեկ անձ բժշկական դիմակով դեմքը փակած, ձեռնոցներով, դանակով և նռնակի նմանվող առարկայով, ներխուժել է Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայում գործող «ՍԱՍ» սուպերմարկետ:

Նա սպառնալիքներ հնչեցնելով գումար է պահանջել, սակայն ոչինչ չստանալով դիմել է փախուստի:

«Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ քննիչների գլխավորությամբ: Այս պահին քննիչներն են գործով զբաղվում»,-փոխանցեցին Ոստիկանությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս