Բաժիններ՝

Քննարկվում է ավանդների տարիքային շեմն իջեցնելու և ժառանգներին փոխհատուցելու հարցը

«Ավանդների տարիքային շեմն իջեցնելու և ժառանգներին փոխհատուցելու հարցը քննարկվում է, բայց այս պահին որևէ որոշում չկա կայացված: Քննարկումները Կառավարության հետ համատեղ են իրականացվում»,- պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Առաջարկներ միշտ եղել են՝ ժառանգների հետ կապված, բայց մենք ավելի պիտի կարևորենք տարիքային շեմն իջեցնելու հարցը, քան ժառանգներին փոխհատուցելու հարցը: Սա քննարկման փուլում է»,- մանրամասնեց նախարարը:

Զ.Բաթոյանն անդրադարձավ նաև կուտակային կենսաթոշակային համակարգին:

Կուտակայինը կարևոր գործընթաց է այն իմաստով, որ քաղաքացու արժանապատիվ ծերություն պետք է ապահովվի, բայց որևէ կերպ այս պահին գործող ընթացակարգերը չպետք է ռիսկի ենթարկեն վաղվա կյանքը, որի համար ստեղծված է կուտակային համակարգը»,- նշեց Զարուհի Բաթոյանը:

Հարցին՝ ռիսկեր կա՞ն հիմա, նա պատասխանեց, որ այս պահին կուտակային համակարգում ռիսկեր չի տեսնում:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս