Վթարից մահացածների ինքնությունը ճշտվել է

Մայիսի 5-ին, ժամը 00.01-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով բռնկված հրդեհից ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի։ Դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ դի՝ «Օպել»-ի հարևանությամբ, իսկ մոտ 10 մետր հեռավորության վրա՝ դիակի այրված մասեր:

Հրդեհը մարվել է ժամը 01.20-ի սահմաններում:
Ժամը 03.15-ին «ԶԻԼ»-ի 37-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ մահացածները են 26-ամյա Կարեն Սարգսյանը և 28-ամյա Կարինե Գինոսյանը։
Կատարվում է քննություն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031