Բաժիններ՝

ՔՊ նիստին հաստատվել է կուսակցության վարչության անդամ դառնալու թեկնածուների ցուցակը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավարտվեց։

Լրագրողների հետ զրույցում ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը նշեց, որ նման նիստերը բաց են կուսակցության բոլոր անդամների համար։ «Նիստին քննարկվել են ՔՊ առաջիկա համագումարի հետ կապված կազմակերպչական հարցերը։ Հաստատվել է կուսակցության վարչության անդամ դառնալու թեկնածուների ցուցակը, որոնց թիվը 65 է, և անդամության հաստատելու ցուցակը։ Անդամներն ուղղակի ներկայացրել են իրենց։ Նաև քննարկում տեղի ունեցավ, թե ինչ ձևաչափով է տեղի ունենալու ներկուսակցական քարոզարշավը»,- ասաց նա։

Կոստանյանի կարծիքով՝ ՔՊ-ն շատ լավ ավանդույթ է ձևավորելու ու ցույց տալու, թե ինչպես կարելի է իրականացնել ներկուսակցական ընտրություններ։ Վերջինս հույս ունի, որ իրենց օրինակը վարակիչ կլինի մյուս կուսակցություններ համար։

«Նշեմ, որ մեր բոլոր թեկնածուներն ունենալու են իրենց ծրագրային ելույթները կուսակցության անդամների ու պատվիրակների համար։ Ելույթները լինելու են հրապարակային և հասանելի ՀՀ բոլոր քաղաքացիների համար, քանի որ կարծում ենք, որ իշխող ուժի ներսում տեղի ունեցող այս քաղաքական իրադարձությունները պետք է թափանցիկ լինեն բոլորի համար»,- ընդգծեց Վահան Կոստանյանը։

Ինչ վերաբերում է հարցին՝ անդրադարձ եղել է քաղաքական դաշտում ակտիվ քննարկվող թեմաներին, Կոստանյանը պատասխանեց, որ այս ձևաչափով միակ քննարկված թեման կուսակցության առաջիկա համագումարն ու վարչության ընտրություններն են։ Սակայն կուսակցության համագումարի վերջնական օրը դեռևս հայտնի չէ, նախնական տվյալներով՝ կլինի հունիսի կեսին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս