Բաժիններ՝

ԵԿՄ փոխնախագահներ են նշանակվել Վաղարշակ Հարությունյանը, Մանվել Եղիազարյանը և Սուրեն Բարսեղյանը

Մայիսի 2-ին տեղի է ունեցել ԵԿՄ վարչության նիստ հետևյալ օրակարգով. վարչության փոխնախագահների ընտրություն, վարչության աշխատանքային հանձնաժողովների ձևավորում, Երկրապահի օրվան և մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների կազմակերպման ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում: Այս մասին հայտնում են միության մամուլի ծառայությունից:

Կազմակերպության կանոնադրության համաձայն `վարչությունը հաստատել է ԵԿՄ վարչության նախագահի կողմից առաջադրված առայժմ երեք փոխնախագահների թեկնածությունը: Նորանշանակ փոխնախագահներից յուրաքանչյուրը այսուհետ կհամակարգի ԵԿՄ գործունեության կոնկրետ բնագավառ:

ԵԿՄ վարչության փոխնախագահներ են նշանակվել Վաղարշակ Հարությունյանը (ՀՀ ՊՆ, ԱԻՆ և ԱՀ ՊԲ հետ համագործակցության գծով), Մանվել Եղիազարյանը (գաղափարաքարոզչական գծով) և Սուրեն Բարսեղյանը (կազմակերպչական գծով):

Վարչության նիստը հավանության է արժանացրել նաև ԵԿՄ տարածքային բաժանմունքների անդամների վերահաշվառման ժամանակավոր հանձնաժողովի կազմը և գործառույթները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս