Բաժիններ՝

Խոշոր հարկատուների բուհերի ցուցակը գլխավորում է Բժշկական համալսարանը

ՀՀ պետեկամուտների  կոմիտեն հրապարակել է 2012թ. հունվար-հունիս ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում  ընդգրկված են նաև ՀՀ  ուսումնական հաստատությունները` 15 բուհեր և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ: Խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է  Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանը, որը զբաղեցնում է  109-րդ տեղը, երկրորդը Երևանի պետական համալսարանն է (177-րդ տեղ), երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (272-րդ տեղ):

Ցանկում ընդգրկված են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը,ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Երևանի Ա. Շիրակացու անվան ճեմարան կրթահամալիրը, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանը,Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը և Հյուսիսային համալսարանը:

Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կիսամյակում,  բարեխղճորեն կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, վերոնշյալ  կրթական կազմակերպություններն, ընդհանուր առմամբ, պետական բյուջե են մուծել շուրջ 2 մլրդ դրամ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս