Չեմ բացառում, որ կգա մի պահ, երբ կողմերը, ինչպես 1994 թ. են ստորագրել փաստաթուղթ զինադադարի մասին, այլ ձևաչափով նոր փաստաթուղթ ստորագրեն. Իգիթյան
«Կարծում եմ՝ Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների այս խախտման 2 հետևանք կարող է լինել։ Կարևորը՝ այդ մոնիտորինգի մեխանիզմը, որ նախատեսված է Արցախ-Ադրբեջան շփման գծի համար, երևի թե պետք է տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով։ Դա լրիվ այլ ֆորմատ է, բայց պետք է մտածել։ Եվ երկրորդը՝ եթե Ադրբեջանն այդպիսի ոչ հուսալի գործընկեր է, չեմ բացառում, որ կգա մի պահ, երբ կողմերը, ինչպես 1994 թ. ստորագրել են փաստաթուղթ զինադադարի մասին, այս անգամ՝ այլ ձևաչափով, բայց պարտավորությունների վերաբերյալ ՄԽ համանախագահների շրջանակներում ստորագրեն մի փաստաթուղթ, որտեղ այդ պարտավորությունը պետք է հստակ նշվի՝ կողմերը բացառում են ոչ միայն՝ ռազմատենչ հայտարարությունները, այլև՝ ռազմական գործողությունները»,- «168 Ժամին» ասել է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ խոսելով օրերս Ադրբեջանի կողմից մոտ 40 րոպե Բաղանիս-Այգեպար ճանապարհահատվածը կրակի տակ պահելու հնարավոր հետևանքների մասին։
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ, եթե խոսում ենք ապագա բանակցությունների մասին, միայն հայտարարությունները և խոստումները, թեկուզ ՄԽ շրջանակներում, բավարար չեն Ադրբեջանի պարագայում. «Հավանաբար, կլինի նման փաստաթուղթ, բայց դա կլինի այն ժամանակ, երբ կողմերը պատրաստ կլինեն նստել բանակցությունների։ Առայժմ մենք խոսում ենք բանակցությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելու մասին»։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: