«Եթե կապացուցեն, որ հայհոյել եմ, պատրաստ եմ կրելու պատասխանատվություն». Սերգեյ Բագրատյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը սպասելու է իրավապահ մարմինների եզրակցությանը։ Վայոց Ձորի մարզում օրերս տեղի ունեցած միջադեպը 168.am-ի հետ զրույցում պատգամավորը բնորոշեց՝ որպես «փոքր վեճ»։
«Իրենք ասում են՝ հայհոյել եմ ու պետք է պատասխանատվություն կրեմ, ես էլ ասում եմ՝ եթե կապացուցեն, որ հայհոյել եմ, պատրաստ եմ կրելու պատասխանատվություն, բայց հայոհանք չի եղել իմ կողմից»,- ասաց Ս.Բագրատյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում «Քաղաքացու տոնին» նվիրված միջոցառման ժամանակ գրանցված միջադեպի վերաբերյալ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի հատուկ քննչական ծառայություն։