Հայոց ցեղասպանության ժխտողականության հարցում ընդդմիադիր կուսակցապետը աջակցում է թուրքական իշխանություններին
Թուրքիայում ընդդիմադիր աջակողմյան, ազգայնական «Լավ» (İYİ) կուսակցության նախագահ Մերալ Աքշեները իր աջակցությունն է հայտնել թուրքական իշխանություններին 1915թ. Հայոց ցեղասպանության ժխտողականության հարցում: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ընդդիմադիր կուսակցապետը նշել է, որ աջակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը խստորեն է արձագանքում Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրներին:
Աքշեների խոսքով`«ցեղասպանական պնդումները զրպարտանք են» և այդ հարցում իր կուսակցությունը իշխանությունների կողքին է:
«Ամեն ապրիլ ամսին որոշ երկրներ շարունակում են Թուրքիային սևացնել 1915թ. դեպքերի հետ կապված: Պատմությունը ակնհայտ է ողջ ճշմարտությամբ»,-ասել է Աքշեները: