Բաժիններ՝

Նոր պատրիարքի ընտրության գործընթացը կղեկավարի Արամ արք. Աթեշյանը

Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովն ապրիլի 29-ին նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու թեմայով նիստ է անցկացրել: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Կրոնական ժողովում տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում 5 կողմ ձայնով որոշում է կայացվել, որ ընտրական գործընթացն իրականացվելու է Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ղեկավարությամբ:

Գործընթացը պատրիարքական տեղապահի ընտրությամբ սկսելու տարբերակը չի ընդունվել:

Որոշում է կայացրել անհապաղ դիմում ներկայացնել Ստամբուլի նահանգապետարան նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս