Բաժիններ՝

«Մեսսիին փորձում էին համոզել խաղալ Իսպանիայի հավաքականում, բայց նա անընդհատ հրաժարվում էր». Դել Բոսկե

Իսպանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին կարող էր խաղալ այլ երկրի ազգային հավաքականի համար:

«Մեսսին կուժեղացներ Իսպանակայի հավաքականը: Ես գիտեմ, որ ֆեդերացիան ամեն ինչ արել է դրա համար: Մեսսիին փորձում էին համոզել խաղալ Իսպանիայի հավաքականում, բայց նա անընդհատ հրաժարվում էր: Նա ասում էր, որ ցանկանում է խաղալ իր երկրի ազգային հավաքականում:

Եթե Մեսսին խաղար մեր թիմի համար, ապա դա անպայման կօգներ նրան, այլ ոչ թե կխանգարեր: Մեսսին Մեսսին է, նա միակն է: Ես չգիտեմ, թե արդյոք մենք ավելի շատ կհաղթեինք նրա հետ, թե ոչ, բայց մենք վստահաբար չէինք տուժի:

Եթե երազանքների մասին խոսենք, ես կցանկանայի աշխատել Իսպանիայի հավաքականի կազմում Լիոնել Մեսսիի հետ: Ես հաջողակ եմ եղել, քանի որ աշխատել եմ մեծ և զարմանալի ֆուտբոլիստների հետ, բայց Մեսսին նրանցից ավելի վատը չէ, կամ նույնիսկ ավելի լավն է»,- ասել է Դել Բոսկեն Super Deportivo ռադիոկայանի եթերում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս