Բարի բախտ, Քսենիա
Հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակն իր Twitter-ի էջում լուսանկար է տեղադրել, որտեղ հիանալի հարսանյաց զգեստ է կրում: Լուսանկարի ներքո նա հետևյալ գրառումն է թողել. «Այսօր ինձ համար շատ կարևոր օր է: Սպասում եմ շնորհավորանքների»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հաղորդել էին, թե Քսենիա Սոբչակը պատրաստվում է ամուսնանալ Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինի հետ:
Իսկ թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում Սոբչակի՝ Twitter-ի էջում կատարած գրառումը, դժվար է ասել: