ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ռուսամետ չեն, Ռուսաստանն է համարում, որ նրանք ռուսամետ են

«Միայն եթե արտաքին թելադրանք լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ղարաբաղյան շարժման հայտնի դեմքերից Աշոտ Մանուչարյանը` ի պատասխան հարցին, թե առաջիկա նախագահական ընտրություններին ընդդիմության կողմից միասնական թեկնածուի առաջադրումը որքանո՞վ է հավանական համարում, չնայած որ յուրաքանչյուր կուսակցություն ավելի շատ հակված է հանդես գալու սեփական թեկնածուով:

Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե արտաքին ո՞ր ուժերի մասին է խոսքը և ո՞ր քաղաքական ուժերի վրա քաղաքական դիրքորոշման վրա արտաքին ուժերն ունեն ազդեցություն, Ա.Մանուչարյանը պատասխանեց. «Այսօր այդ ուժը կարող է լինել միայն Ռուսաստանը, որովհետև Արևմուտքը պաշտպանում է իշխանությունը: Իհարկե, Արևմուտքը սովոր է, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը կապված լինեն Արևմուտքի հետ, ինչպես Վրաստանում: Եվ Հայաստանում էլ Արևմուտքն ամեն ինչ անում է, որ այդ նույն վիճակը ստեղծվի, և Հայաստանը գալու է այդ վիճակին: Սակայն առայժմ դեռևս ինչ-ինչ հնարավորություններ կան, որպեսզի Ռուսաստանը դրդի միասնական ընդվզմանը Հայաստանում»:

Այսինքն՝ Դուք նույնպե՞ս համարում եք, որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ռուսամետ ուժեր են՝ 168.am-ի հարցին ի պատասխան, Աշոտ Մանուչարյանն ասաց. «Ոչ, ես չեմ համարում, որ նրանք ռուսամետ են: Ես ուղղակի գտնում եմ, որ Ռուսաստանն է համարում, որ նրանք ռուսամետ են»:

 

Կարդացեք նաև


Տեսանյութեր

Լրահոս